«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Այս անգամ էլ Հովիկ Աբրահամյանը խոստացավ

Այս անգամ էլ Հովիկ Աբրահամյանը խոստացավ
11.07.2014 | 12:46

Հաջորդ շաբաթ նաիրիտցիները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձի պարտքը, իսկ «Նաիրիտը» լիարժեք աշխատեցնելու հարցը կուսումնասիրվի` խոստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիների հետ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ: Հունիսի 10-ին նաիրիտցիների 20-հոգանոց պատվիրակությանն ընդունեց վարչապետը, ընդ որում, նախաձեռնությունը նրանն էր:
«Վարչապետից ակնկալում ենք լսել մեզ ձեռնտու պատասխան: Վերջապես մեր պահանջը օրինական է` աշխատավարձ և աշխատանք»,- մինչ վարչապետի աշխատասենյակ բարձրանալը մեզ հետ զրույցում ասած «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Նա նշեց, որ «Նաիրիտի» գործարկման համար նոր ուսումնասիրության կարիք չկա, քանի որ ամբողջ աշխարհին է հայտնի այս ձեռնարկության շահութաբերությունը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ միջազգային լուրջ կազմակերպությունները արդեն կատարել են իրենց ուսումնասիրությունը և տվել դրական եզրակացություն:
Հունիսի 10-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից, կառավարության շենքի մոտ հավաքված մշտական բողոքողներին միացավ նաիրիտցիների մի մեծ խումբ, և մինի-միտինգ կազմակերպվեց: Նրանք գործադիրից պահանջում էին իրենց հալալ քրտինքի վարձը` աշխատավարձերը, և գործարանն աշխատեցնելու խնդիր էին բարձրացնում: Ամենաանսպասելին վարչապետի քայլն էր: Չնայած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միտինգավորների հետ զրուցեց և խոստացավ խնդիրն ուսումնասիրել, սակայն վարչապետը որոշեց անձամբ իջնել ու զրուցել նաիրիտցիների հետ: Երեսուն րոպե տևած զրույցի ընթացքում ոչ միայն նաիրիտցիները, այլև մյուս բողոքողները կարողացան իրենց խնդիրը ներկայացնել Հովիկ Աբրահամյանին: Կլուծվեն դրանք, թե ոչ, ժամանակը ցույց կտա, սակայն նկատենք, որ վարչապետը խոստացավ նաև ազատամարտիկների խնդիրները լրջորեն ուսումնասիրել և լուծել վերջիններիս արտոնություններ տրամադրելու հարցը: Խնդիրները շատ էին, իսկ վարչապետի ժամանակը՝ սուղ: Երևի թե բողոքողները մշտապես հավաքված չլինեն կառավարության շենքի առջև, եթե տարբեր կառույցներ իրենց տեղերում ճիշտ աշխատեն և համակարգված լուծեն մարդկանց խնդիրները:
Ինչ վերաբերում է «Նաիրիտը» կրկին աշխատեցնելու խնդրին, ապա այս հարցը ծագել է այն օրից, երբ Հայաստանը «Նաիրիտի» հոսքագիծը վաճառեց Չինաստանին, և այժմ այդ երկիրը կաուչուկ է վաճառում միջազգային շուկայում:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ